Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն
02.07.2013 | 19:26

Հայտնի կինոդրամատուրգ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն ընտրել է որպես միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու։ Իբրահիմբեկովն ընտրվելու դեպքում նախագահի պաշտոնին կմնա անցումային շրջանում՝ 2 տարի ժամկետով։ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նստաշրջանում ընդունվել է փաստաթուղթ, որով նախատեսվում է ստեղծել ազգային վստահության կառավարություն և 2 տարվա ընթացքում անցկացնել սահմանադրական և ընտրական բարեփոխումներ։

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը ծրգրում է նաև սահմանափակել նախագահի լիազորություններն ու ընդլայնել խորհրդարանական գործառույթները։

Նշենք, որ Ադրբեջանում նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ